30 հունվարի 2013 - 16:02 AMT
Կայացել է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի առաջնությունը

Հայտնի են Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի առաջնության հաղթողների անունները: Առաջնությունը կայացել է հունվարի 27-30-ը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, տղամարդկանց առաջնությունում առաջին տեղն է զբաղեցրել Արշակ Պետրոսյանը, իսկ պատանիների պայքարում հավասարը չի ունեցել Սամվել Խաչատրյանը:

Կանանց մրցաշարում հաղթող է դարձել Գոհար Շահնազարյանը, իսկ պատանիների` Մերի Խաչատրյանը: Հունվարի 31-ին նետաձիգները հանգստանալու են, իսկ այնուհետև փետրվարի 1-4-ը Էջմիածնի համար մեկ մարզադպրոցի փակ դահլիճում մասնակցելու են Հայաստանի ձմեռային առաջնությանը: