30 հունվարի 2013 - 21:17 AMT
Բարբարա Սթրեյզանդը կերգի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ

Ամերիկյան երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Բարբարա Սթրեյզանդը կերգի 2013թ փետրվարի 24-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:

Երգչուհու պրոդյուսերներն առայժմ չեն հաղորդել, թե ինչ երգ է կատարելու 70-ամյա Սթրեյզանդը:

«Օսկար» մրցանակաբաշխությունում սա կլինի երգչուհու երկրորդ ելույթը: Մինչ այդ նա մրցանակաբաշխությանը ելույթ է ունեցել 1977թ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: