Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Ալժիր: Սա բրիտանացի վարչապետի առաջին այցն է այս երկիր ավելի քան 50 տարի անց այն բանից հետո, երբ Ալժիրն անկախություն է ձեռք բերել, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Այցի ընթացքում Քեմերոնը ծրագրում է Ալժիրի ղեկավարության հետ քննարկել տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքը և Մալիում տիրող իրավիճակը: Լոնդոնը պատրաստվում է այնտեղ ուղարկել 330 զինվորականների՝ ապստամբ-իսլամիստների դեմ ռազմական օպերացիային մասնակցելու:
Հունվարի 16-ին ահաբեկիչները հարձակվել են Ալժիրի արևելքում տեղակայված գազի հանքավայրի վրա՝ օտարերկրյա պատանդներ վերցնելով, որոնց թվում Բրիտանիայի քաղաքացիներ են եղել: