2 օգոստոսի 2005 - 09:26 AMT
ՕԳՈՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Օգոստոսի վերջին պաշտոնական այցով Հարավային Կովկաս կժամանի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Օգոստոսի 18-ին ԵԽԽՎ նախագահը կայցելի Հայաստան, որտեղից օգոստոսի 20-ին կմեկնի Վրաստան, իսկ օգոստոսի 21-ին` Ադրբեջան: Եռօրյա այցի ընթացքում հարավկովկասյան երկրների իշխանությունների հետ հանդիպման ժամանակ Ռենե վան դեր Լինդենը կքննարկի այդ երկրների` ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը: Տարածաշրջանում ԵԽԽՎ նախագահի այցը կավարտվի օգոստոսի 24-ին: