2 օգոստոսի 2005 - 10:28 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԲԱՔՈՒ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը կայցելի Ադրբեջան սեպտեմբերի առաջին եռամսյակում, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցը կկայանա հանրապետությունում նոյեմբերի 6-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը ծանոթանալու նպատակով: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մաթս Լինդբերգը նշել էր, որ Թ.Դեւիսի այցը Բաքու` ադրբեջանական ղեկավարությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ մակարդակով անցկացնելու նշանակությունը բացատրելու նպատակ ունի: