Սիրիացի ապստամբները հայտարարում են, որ ոչ թե Իսրայելն է հարված հասցրել Դամասկոսի մերձակայքում տեղակայված գիտա-հետազոտական կենտրոնին, այլ հենց իրենք, հաղորդում է Russia Today:
Ապստամբները պնդում են, որ ամբողջ աշխարհը ռազմավարական օբյեկտի վրա հարձակման համար մեղադրել է սխալ կողմի:
Ապստամբների խոսքով, գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ արձակվել է 6 հրթիռ:
Մոսկվան և Թեհրանը քննադատել է հարձակումը: Իսկ Իսրայելի ՊՆ հրաժարվել է մեկնաբանել է օդային հարվածի վերաբերյալ հաղորդագրությունները: