4 փետրվարի 2013 - 09:58 AMT
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Փետրվարի 4-ի ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, Ալավերդու, Դիլիջանի, Սևանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: