
Փետրվարի 3-ին, ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «HOWO» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1978 թ. ծնված Խուդադաթ Վալիյի Արդուլահիյին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: