5 փետրվարի 2013 - 15:49 AMT
Նպաստները ոչ մի տեղ չեն կորել, դրանք արդեն բաժանվում են

Սոցիալական նպաստներն այս ամիս ընդամենը երկու օր են ուշացել: Դրանք փետրվարի 2-ից բաժանվում են և շուտով բոլորը կստանան նպաստը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Կենսաթոշակների վճարման խախտումների հարցով թեժ գծի աշխատակիցիները վստահեցրին, որ նպաստները ոչ մի տեղ չեն կորել: Բանն այն է, որ մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ սոցիալական հարցերի նախարարությունը գումաը փոխանցել է փոստային բաժանմունքներին, իսկ վերջիններս չեն բաժանել այն: Նշենք, որ նպաստները սովորաբար վճարվում են մինչև ամսի 30-ը։