1 սեպտեմբերի 2005 - 11:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ Սահմանադրության ուղղումների փաթեթը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 98 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, դահլիճում ներկա գտնվող խորհրդարանականներից ոչ մեկը «դեմ» չի քվեարկել: Նշենք, որ «Ազգային միաբանություն», «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունները քվեարկմանը չեն մասնակցել: Ուղղումների փաթեթի երրորդ ընթերցումը կկայանա, մոտավորապես, 2005 թվականի սեպտեմբերին: 40 օրից հետո սահմանադրական բարեփոխումների փաթեթը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: