Շոտլանդիան անկախություն կհռչակի 2016թ. մարտին, եթե բնակչության մեծ մասը կողմ արտահայտվի դրան հանրաքվեի միջոցով, գրում է BBC News-ը: Իսկ անկախ խորհրդարանի առաջին ընտրությունները կանցնեն 2016թ. մայիսին: Նշվում է, որ անհրաժեշտ է ընդունել նաև սեփական սահմանադրությունը:
Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդը կոչ է արել բրիտանացի նախարարներին միանալ բանակցություններին, որոնք կհաջորդեն հանրաքվեին: Ըստ Սելմոնդի, նա չի կասկածում քվեարկության արդյունքների վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը արդեն հայտարարել էր, որ մտադիր չէ քննարկել Շոտլանդիայի անկախացման հարցը մինչ հանրաքվեն: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2014թ.: