Թուրքիան Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախագահությանը հավակնող երկրներից մեկն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Մեզանից բացի, նախագահության թեկնածուներ են Ադրբեջանն, Իրանն ու Ինդոնեզիան»,-ասել է նա: Ըստ Դավութօղլուի, Թուրքիան համաձայնեցրել է Ադրբեջանի հետ իր գործողությունները: «Ես պետք է զրուցեմ նաև Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳՆ ղեկավարների հետ, ես հուսով եմ, որ ԻՀԿ հաջորդ գագաթաժողովը կանցնի Թուրքիայում»,-ասել է նա, հայտնում է Haberler-ը: