6 փետրվարի 2013 - 11:20 AMT
Moscow Open А մրցաշարում Հովիկ Հայրապետյանը առաջատարներին զիջում է կես միավոր

Մոսկվայում շարունակվում է ավանդական շախմատային փառատոնը` Moscow Open: А մրցաշարում հայ շախմատիստներից ամենից հաջող հանդես է գալիս Հովիկ Հայրապետյանը: Նա չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր և առաջատարներին զիջում է 0,5 միավոր:

Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Աղասարյանն ունեն 2,5-ական միավոր:

Կանանց մրցաշարում Լիլիթ Գալոյանը երեք միավոր ունի և առաջատարներից հետ է մնում մեկ միավորով: Շախմատային փառատոնը կավարտվի փետրվարի 10-ին: