6 փետրվարի 2013 - 12:11 AMT
Սենոր Հասրաթյանը չհաստատեց ադրբեջանական դիվերսիայի մասին լուրերը

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ին ասել էր ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը, ԼՂՀ ՊԲ առաջապահ զորքերը հրադադարի ռեժիմը չեն խախտել, բայց համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ ադրբեջանական կողմը դիվերսիա է իրականացրել, ընդ որում ՝շփման գծի տարբեր հատվածներից: Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ այս ամենի հետ կապված կարող է ասել միայն, որ մեր զորքերը հրադադարի ռեժիմը չեն խախտել և ՊԲ առաջապահ զորքերը շարունակում են իրականացնել իրենց առջև դրված պարտավորություններն ու հսկել սահմանը: