6 փետրվարի 2013 - 13:07 AMT
Գյումրեցի շատ երեխաներ հիվանդանում են թերսնվածության և ցրտի պատճառով

Ելնելով Գյումրիում անօթևանության և աղքատության առկա ծավալներից, կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող և առհասարակ` գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների վիճակն ավելի է վատթարանում, երբ նրանց հոգսերին ավելանում է նաև տնակներն ու բնակարանները տաքացնելու անլուծելի թվացող խնդիրը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հավաստմամբ տնակային ավաններ և սոցիալապես անապահով ընտանիքներ այցելությունների ընթացքում հաճախակի են հանդիպում թերսնվածության և ցրտի պաատճառով հիվանդացած երեխաների: Կենտրոնի աշխատակիցներն այցելել են «Անի» թաղամասում աղջկա և թոռնիկի հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող Լաուրա Ասեյանի ընտանիքին: Նման պայմաններում բնակվող բազմաթիվ գյումրեցիների նման նրանք ևս որպես ձմռան վառելիք օգտագործում էին դատարկ ակղերն ու պլաստմասե շշերը: Այս ընտանիքի գոյատևման միակ միջոցը երեխայի սոցիալական նպաստն է: