
Չի կարելի պաստառներ փակցնել պետական շենքերի, հասարակական սննդի, առևտրի, օբյեկտների ու հասրարակական տրանսպորտի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան Կարեն Մեջլումյանը և հավելեց, որ խախտումները երկու տեսակ են. մի դեպքում, ինչպես պատսառների, առկա են փաստեր, մյուս դեպքում ֆիքսված ապացույցներ դժվար է ձեռք բերել ինչպես, օրինակ, անձնագրերի հաավաքագրման դեպքերը:
«Խախտումները հիմնականում Երևանում և Ապարանում են: Պաստառները փակցված են Ազատության և Շինարարների փողոցներում գտնվող հասարակական սննդի, առևտրի օբյեկտներում: Այս փողոցներում պաստառների շքերթ է»,-նշեց իրավաբանը: ՀՀ գործող նախագահին առաջարկվել է այդ խախտումները վերացնել եռօրյա ժամկետում:
«Պաստառները հոգեբանական մեծ ազդեցություն են թողնում մարդկանց վրա, մարդիկ վախենում են որպես վկա հանդես գալ: Խախտումները մեզ են հասնում անանուն աղբյուրներից»,-ասաց իրավաբանը: