ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքը` raffi4president.am-ը, արդեն երկրորդ անգամ հակերային հարձակման է ենթարկվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հարձակումը Հայաստանից է եղել:
«Անգամ ճշտել են, թե հակերն ինչ պրովայդերից է օգտվել: Մեր մասնագետները դեռ ուսումնասիրում են: Երբ վերջնական տվյալներ լինեն, մենք կտեղեկացնենք մանրամասների մասին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ նախագահի թեկնածուի կայքը հակերային հարձակման էր ենթարկվել դեռ նոր գործարկված: Այն ժամանակ կասկածում էին ադրբեջանցի հակերներին: