6 փետրվարի 2013 - 17:53 AMT
«Երևանը և երևանցիները» ՀԿ-ն սատարում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին

«Երևանը և երևանցիները»համահայկական հայրենակցական հասարակական կազմակերպության արտահերթ կոնֆերանսի ժամանակ հայատարություն է ընդունվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

«ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից առաջարկած ծրագիրը իրատեսական է՝ իր ապահով Հայաստան կարգախոսով , և յուրաքանչյուր հայաստանցի իրական երաշխիք է ունենալու, որ իր երեխաներն ապրելու են առաջադեմ ապահով Հայաստանում: Ապահով հայրենիք և ապահովված ընտանիք՝ սա է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նպատակադրումը»,-հայտարարել է կազմակերպության նախագահ Եղիա Շամշյանը: