2 սեպտեմբերի 2005 - 12:08 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեպտեմբերի 5-6-ը կկայանա ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի այցը Հայաստան: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Այցի ընթացքում նախատեսվում են Դ.Ռուպելի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Դիմիտրի Ռուպելը մեկնում է Երեւանից սեպտեմբերի 6-ի երեկոյան: