2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է է 269,6 հազար տոննա հաց, ինչը 0,5 տոկոսով պակաս է, քան 2011-ին: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ընդ որում, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 50,4 տոկոսով՝ կազմելով 234,9 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 9,5 տոկոսով 2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ և կազմել է 14 253,2 տոննա:
2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մակարոնային ապրանքների արտադրությունն աճել է 2,6 տոկոսով՝ կազմելով 3 307 տոննա: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի արտադրությունն նվազել է 17տոկոսով՝ հասնելով 700,9 տոննայի: