7 փետրվարի 2013 - 15:45 AMT
Իրանում մշակո՞ւմ են Պարսկական կայսրությունը վերականգնելու ծրագրեր

Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Իրանի նախագահության թեկնածու այաթոլա Սաիդ Մուհամմեդ Բոքիրի Հարոզիի նախընտրական խոստումը: Փետրվարի 4-ին, ներկայացնելով իր ծրագիրը, նա հայտարարել է, որ եթե ընտրվի Իրանի նախագահ, ես կվերադարձնեմ Իրանին Մեծ Պարսկաստանի հողերը՝ Տաջիկստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, հայտնում է Asia-Plus-ը:

Այդ հայտարարությունը Դուշանբեում համարել են ոտնձգություն Տաջիկստանի անկախության դեմ: Այդ երկրի ԱԳՆ-ում Հարոզիին անվանել են «բանսարկու, անիրազեկ, անգրագետ մարդ, որը չի տիրապետում իրավիճակին»:

Նախագահական ընտրություններն Իրանում կանցնեն 2013թ. հունիսի 14-ին: Ահմադինեժադը, որն արդեն երկրորդ ժամկետն է ավարտում, այլևս չի կարող մասնակցել ընտրություններին: