7 փետրվարի 2013 - 16:37 AMT
Սահակաշվիլիի փետրվարի 8-ի ելույթը խորհրդարանում հետաձգվել է

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի փետրվարի 8-ի ելույթը խորհրդարանում հետաձգվել է: Նման որոշում է կայացրել խորհրդարանական մեծամասնությունը, ձևավորված «Վրացական երազանքի» ներկայացուցիչներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ մեծամասնության որոշմամբ ելույթն ավելի ուշ կկայանա, մասնավորապես, երբ ընդունվեն սահմանադրական փոփոխությունները: