3 սեպտեմբերի 2005 - 07:43 AMT
ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼԱՏՎԻԱ
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լատվիա: Այցի ընթացքում նախատեսվում են Ս.Սարգսյանի հանդիպումները Լատվիայի վարչապետի, պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավարի հետ: Այցի շրջանակներում ստորագրվելու է պայմանագիր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության մասին»: Սեպտեմբերի 7-9-ը հայկական պատվիրակության պաշտոնական այցը կշարունակվի Էստոնիայում: Այստեղ նախատեսված են նույն մակարդակով հանդիպումներ: Այցի արդյունքներով նախատեսվում է Հայաստանի եւ Էստոնիայի պաշտպանական գերատեսչությւոնների միջեւ ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրում: Ստորագրմանը պատրաստվող փաստաթղթերն ուղղորդված են անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծմանը, որը կապահովի ռազմական համագործակցությունը վերոհիշյալ երկրների եւ Հայաստանի միջեւ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: