Այսօր Orange-ը հայտարարեց մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ 3G+ տեխնոլոգիայով հագեցած ցանցի մեկնարկը Էջմիածնում՝ Հայաստանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքում: Այսպիսով Էջմիածինը միանում է Երևանին, Գյումրիին և Վանաձորին, որտեղ արդեն մեկ տարուց ի վեր Orange-ի ցանցը տեխնիկապես ապահովում է մինչև 42Մբ/վ արագություն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Մյուս քաղաքներում և գյուղերում Orange-ն առաջարկում է նույնպես ժամանակակից ցանց՝ մինչև 21Մբ/վ արագության հնարավորությամբ:
«Էջմիածնում մեր ցանցի վերազինումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ անկախ միջազգային ընկերության՝ P3-ի կողմից տեղում կատարված փորձարկումների արդյունքներով Orange-ի շարժական ինտերնետի 3G ցանցն առաջատար ցուցանիշներ է գրանցել արագության և որակի առումներով: Հայաստանն Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է 42Մբ/վ 3G տեխնոլոգիային: Այն որակական չափանիշ է երկրում և արտահայտում է մեր ցանկությունը` միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդների հնարավորինս լայն մասին: Մեր ցանկությունն է ոչ թե զբաղվել ինքնագովազդով, այլ նորագույն տեխնոլոգիաների միջոցով իսկապես փոխել բաժանորդների ամենօրյա կյանքը դեպի լավը, հեշտացնել հաղորդակցումը, հարստացնել այն նոր բովանդակությամբ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցը, համադրվելով Ինտերնետ Հիմա 4 մոդեմի հետ, թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով, կամ ավելի ցածր գնով՝ բաժանորդագրությամբ:
Orange-ի մասին Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին:
Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 42.2 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետի ներդրումը երեք մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ արագության ներդրումը մնացած ողջ ծածկույթում և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին:
Ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանում ու խրախուսում է տաղանդվոր հայ երիտասարդներին ` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet, Orange Գրքի մրցանակ, Ազգային կինոյի մրցանակաբաշխություն և այլն:
Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան, ինչպես նաև հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Սա Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության մի մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը: