7 փետրվարի 2013 - 19:16 AMT
Փետրվարի 6-ի դրությամբ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 13 հաղորդում է գրանցվել

2013 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանն առնչվող գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ փետրվարի 6-ի դրությամբ, ստացվել է 13 հաղորդում, որոնցից 5-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում:

13 հաղորդումից 3-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, մեկով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 8 հաղորդման քննարկումն ընթացքում է: