Չորրորդ տարին անընդմեջ ԵՊՀ-ն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը կազմակերպում են Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում:
Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, ինչից հետո բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատությունների վերատեսուչ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայոց Դարձը, Գրերի գյուտը և Ավարայրի հերոսամարտը հայ քրիստոնեության ինքնության հիմքն են կազմում:
Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, մի շարք ֆակուլտետների դեկաններ և ուսանողներ:
Մայր բուհի ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը կոչվում է «Վարդանանք»:
Վարդանանց տոնը շարժական է և ամեն տարի նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այս տարի այն փետրվարի 7-ին է: