6 սեպտեմբերի 2005 - 09:32 AMT
ՍՈՉԻՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի է ունեցել նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողություն, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Դպրոցը ազգային է լինելու, որտեղ դասավանդումը անց է կացվելու երկու լեզուներով` ռուսերեն եւ հայերեն: Դպրոցի շենքը, որը նախատեսված է 550 աշակերտի համար, կառուցվել է երեք տարվա ընթացքում: Ռուս-հայկական դպրոցի բացման արարողությանը մասնակցել է հանգստավայր-քաղաքի ղեկավար Վիկտոր Կոլոդյաժնին, որն իր ելույթում նշել է, թե «դպրոցի բացումը գյուղացիների սրտերում պետք է համոզվածություն առաջացնի վաղվա օրվա հանդեպ, իրենց երեխաների եւ հարազատ գյուղի արժանապատիվ ապագայի հանդեպ»: