
Ստամբուլի Սամաթյար թաղամասում սպանված տարեց հայուհիներից մեկի` դեկտեբերի 28-ին մի քանի անգամ դանակահարված Մարիցա Քյուչյուքի բնակարանի հարևանությամբ գտնվող խանութը կողոպտել են` խանութի պատին գրություն թողնելով, որում հեղինակը նշել է.«Մարդասպանը ես եմ»: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ն ու տեղեկացնում նաև, որ ոստիկանությունը շարունակում է սպանությունների հետաքննությունը: Հատուկ խումբ է ստեղծվել, որը զբաղվում է հանցագործի որոնումներով: Ստամբուլի ոստիկանությունը կասկածյալին փնտրում է նաև թաղամասում տեղադրված անվտանգության տեսախցիկների միջոցով: Որևէ ձերբակալված դեռևս չկա: Իսկ խանութը կողոպտելու և գրության մասին լուրը չի հաստատել, բայց խանութի սեփականատերը հայտարարել է, որ գողը խանութ մտել է ամենայն հավանականությամբ առավոտյան, խանութից ոչինչ չի պակասել, ամեն ինչ իր տեղում է: