6 սեպտեմբերի 2005 - 11:55 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ Է
«Մենք համոզված ենք, որ Ադրբեջանը չի կարող խախտել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` եթե Ադրբեջանը հույս ունի, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օգտագործման միջոցով կարող է մեծացնել իր ռազմական ներուժը, ապա սխալվում է: «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: Նախարարի խոսքերով` եթե այդ հարցը հնարավոր լիներ լուծել ուժի միջոցով, ապա այն արդեն լուծված կլիներ, քանզի Հայաստանն արդեն երկու անգամ հաղթանակ է տարել: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ հայկական կողմը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը դիտում էխաղաղության սահմանման հեռանկարների տեսանկյունից, քանզի նախագծում արտասահմանյան ներդրումներ են արված, եւ ռազմական գործողությունների սկսման մասին որոշում չի կարող ընդունել միայն Ադրբեջանը: