6 սեպտեմբերի 2005 - 12:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԴԻՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելին, տեղեկացնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ դրա ներկա փուլին առնչվող խնդիրներ: Բացի այդ զրուցակիցները անդրադարձել են նաեւ հայ-սլովենական փոխհարաբերություններին վերաբերող հարցերի: