11 փետրվարի 2013 - 11:58 AMT
Սիրիայի ընդդիմությունն առաջարկել է իշխանություններին բանակցել ապստամբների գրաված տարածքներում

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար շեյխ Ահմեդ Մուազ աշ Հաթիբը պատրաստակամ է բանակցել նախագահ Ասադի ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում:

Կոալիցիայի ղեկավարն առաջարկել է իշխանություններին բանակցել ապստամբների գրաված տարածքներում:

Բանակցությունների հիմնական թեման պետք է լինի ձերբակալված ընդդիմադիրների անունների հրապարակումն ու որոնումը, հատկապես կանանց ու երեխաների: