Լավագույն ալբոմի համար Grammy մրցանակին է արժանացել բրիտանական Mumford & Sons խումբը Babel ալբոմի համար:
2008թ. ստեղծված խումբն առաջին անգամ հայտնվեց ամերիկյան հեռուստաէկրաններին 2010թ. Sigh No More ալբոմով:
Ռոք ոճի լավագույն կոմպոզիցիա է ճանաչվել Black Keys խմբի Lonely Boy կոմպոզիցիան, իսկ փոփ ժանրում ոսկե արձանակին է արժանացել Քելլի Կլարքսոնը Stronger սինգլի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: