Մոսկվայում ավարտվել է շախմատի ավանդական Moscow Open փառատոնը: Հայ շախմատիստներից ամենահաջողը ելույթ ունեցավ Արթուր Ղարագյոզյանը: Նա C մրցաշարում 9 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը: B մրցաշարում Լիլիթ Գալոյանը 6,5 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Գլխավոր A մրցաշորւմ Ռոբերտ Աղասարյանն ու Հովհաննես Գաբուզյանը 6 միավորվ զբաղեցրին 22 և 23-րդ տեղրը համապատասխանաբար:
F մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրեց 8-րդ տեղը:
Այս տարի փառատոնին մասնակցում է 1600 շախմատիստ աշխարհի 29 երկրներից:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3,5 մլն ռուբլի: