Հայտնի է դարձել, որ Նոնիտո Դոնեյրի մրցակիցը կլինի Գիլյերմո Ռիգոնդոն:
Առաջին կիսաթեթև քաշում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ռիգոնդոն արդեն պայմանագիր է կնքել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Դոնեյրի հետ մենամարտի վերաբերյալ:
Մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին Կալիֆորնիայում, Տեխասում կամ Նյու Յորքում, հայտնում է boxingscene.com-ը: Ավելի վաղ ասվել էր, որ եթե Ռիգոնդոն պայմանագիր չկնքի, ապա Դոնեյրի մրցակիցը կարող է լինել Վիկ Դարչինյանը: