11 փետրվարի 2013 - 13:55 AMT
«Արգո» գործողությունը» ճանաչվել է BAFTA մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ

Բեն Աֆլեքի «Արգո» գործողություն» ֆիլմը Իրանում ամերիկացի պատանդներին ազատելու մասին լավագույնն է համարվել Բրիտանական կինոյի ու հեռուստատեսային արվեստների (BAFTA) մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Լոնդոնում: «Արգո գործողությունը» մրցանակ է ստացել երեք անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագուն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

66-րդ մրցանակաբաշխության առաջատարն ըստ մրցանակների քանակի դարձել է Թոմ Հուփերի «Թշվառները» մյուզիքլը՝ հաղթելով 4 անվանակարգերում՝ «Լավագույն ձայն», «Բեմադրիչի լավագույն աշխատանք», «Լավագույն գրիմ» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»: Վերջին մրցանակին արժանացավ Էնն Հեթեուեյը: Բրիտանացի դերասան Դենիել Դեյ Լյուիսը, որը կատարել է ԱՄՆ 16-րդ նախագահ Լինքոլնի դերը համանուն կինոժապավենում, արժանացավ «Լավագույն դերասան» ոսկե դիմակի:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց ֆրանսուհի Էմանուել Ռիվան՝ Հանեկեի «Սերը» ֆիլմում դերակատարման համար: Այդ ֆիլմը ճանաչվեց նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:

Կինեմատոգրաֆում ավանդի համար մրցանակի արժանացավ ռեժիսոր Ալան Պարկերը, որը հայտնի է նաև «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմով:

«Բրիտանական լավագույն ֆիլմ» ճանաչվեց Ջեյմս Բոնդի մասին նոր՝ «Սքայֆոլ» կոորդինատներ» կինոնկարը:

«Լավագույն անիմացիա» անվանակարգում հաղթեց «Արի սիրտը»: