7 սեպտեմբերի 2005 - 09:42 AMT
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵՆ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելել է Վաշինգտոնի սբ.Մարիամ եկեղեցին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայ Առաքելական եկեղեցու Վաշինգտոնյան թեմի գործունեությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորվեց առաջիկայում շուրջ 8 մլն դոլար արժողությամբ նոր կառուցվելիք եկեղեցու շինարարությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում Ա.Բաղդասարյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր: Բացի այդ տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ «Թափանցիկ տուն» կույրերի ընկերության նախագահ Պիտեր Դեմայոյի հետ: Քննարկվեցին Հայաստանի կույրերի միավորման հետ համագործակցության խնդիրները, պայմանավորվածություն ձեռքբերվեց տեսողության խնդիրներ ունեցող հայ ուսանող երիտասարդների ԱՄՆ-ում վերապատրաստման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության խնդիրների շուրջ: