Փետրվարի 11-ին Բաքվի մերձակայքում վթարի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի անձնակազմի բոլոր 3 անդամները զոհվել են, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռը անհետացել է ռադարներից տեղական ժամանակով 10:30-ին և ծովն է ընկել Բաքվի հարավային ծայրամասում:
Ըստ նախնական վարկածի, վթարը տեղի է ունեցել թանձր մառախուզի պայմաններում վատ տեսանելիության պատճառով: