11 փետրվարի 2013 - 16:07 AMT
Eurasianet. Թուրք ուղղափառ եկեղեցին մեղսակից է Հրանտ Դինքի սպանությանը

Թուրք ուղղափառ եկեղեցին երկրի ամենափոքր քրիստոնեական համայնքն է և ամենասկանդալայինը: Ըստ թուրքական դատախազության, այս եկեղեցին, որի արմատները գնում են դեպի Թուրքիայի Հանրապետության հիմնում, կապված է «Էրգենեկոն» ծայրահեղական ազգայնական շարժման հետ: Ինչպես ասվում է, «Էրգենեկոնը» դավադրություն էր կազմակերպել վարչապետ Էրդողանին տապալելու նպատակով, գրում է russian.eurasianet.org-ը:

2008թ. ձերբակալվեց եկեղեցու այժման պատրիարքի մամլո քարտուղար և քույր Սեվգի Էրեներոլը: Նրան մեղադրում են «Էրգենեկոնի» շրջանակում զինյալ ահաբեկչական խմբավորում ստեղծելու և այն ղեկավարելու մեջ: Նա նաև մեղսակից է Հրանտ Դինքի հետապնդմանը: Թեև ուղղափառ եկեղեցին փոքրամասնություն է կազմում, այն ատում է մյուս փոքրամասնություններին, հատկապես հայերին:

Թուրք ուղղափառ եկեղեցու հիմնադիր Պավլոս Կարախիզարիտիսը թրքախոս ուղղափառ քահանա էր, որը 1922թ., թուրք-հունական պատերազմի ավարտին անջատվեց Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանից և միացավ հաղթանակած թուրք ազգայնականներին Աթաթուրքի գլխավորությամբ: Աթաթուրքը անձամբ աջակցություն հայտնեց նրան: Կարախիզարիտիսը ընդունցեց «Հայր Եփրեմ» կոչումը, իսկ հետո ազգանունը փոխեց թուրքականի՝ Էրեներոլ դառնալով: Մյուս ուղղափառներն այդպես էլ չճանաչեցին այդ եկեղեցին: