7 սեպտեմբերի 2005 - 11:33 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեպտեմբերի 26-30-ը նախատեսվում է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի պաշտոնական այցը Հարավային Կովկասի տարածաշրջան: Այցը կսկսվի Երեւանից, որտեղ Տարյա Հալոնենը կմնա երկու օր: Սեպտեմբերի 28-29-ը նա կգտնվի Թբիլիսիում, իսկ սեպտեմբերի 29-30-ը` Բաքվում, տեղեկացնում է «Երկիր» թերթը: