12 փետրվարի 2013 - 11:16 AMT
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Փետրվարի 12-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետությունում ձյուն է տեղում միայն Թալինի տարածաշրջանում: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: