12 փետրվարի 2013 - 11:22 AMT
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է կազմակերպությունների աուդիտի անցկացման կարգը

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է պարզաբանումներ փետրվարի 1-ին հրապարակված «843 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 167-ը» հաղորդագրության վերաբերյալ՝ ի պատասխան բոլոր այն կազմակերպությունների, որոնք դիմել են նախարարությանը պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալու այն հարցի առնչությամբ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից դասակարգված են եղել «ոչ դրական» եզրակացություն ստացած խմբում, սակայն մեկնաբանվել են որպես «բացասական» կարծիք ստացածներ:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտները հրապարակելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29 N 1931-Ն որոշումը՝ հայտնում ենք, որ դասակարգումը կատարված է համաձայն աուդիտի 700 և 705 միջազգային ստանդարտի, որոնք տարբերակում են «ոչ դրական» և «բացասական» կարծիքները: Հարկ ենք համարում նշել նաև, որ ըստ այս ստանդարտների «բացասական» գնահատական չստացած կազմակերպությունները ինքնաբերաբար չեն համարվում «դրական» (չձևափոխված) կարծիք ստացած: