Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է պաշտոնական լրատվական գործակալություն բացելու մասին, հայտնում է AFP-ն: Գործակալության աշխատակազմը դեռ 15 մարդուց է բաղկացած: Այն կոչվում է Al Ray՝ Կարծիք:
Ըստ Սալամեհ Մաարուֆի, գործակալությունը կլինի Գազայի իշխանությունների տեղեկատվական վարչության հսկողության տակ ու կներկայացնի կառավարության պաշտոնական կուրսը: Սակայն Al Ray-ը կարտացոլի նաև այլ տեսակետներ, այդ թվում նաև ՖԱԹՀ-ի տեսակետը, որը գլխավորում է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը: