Մոսկովյան «Աշխարհ և քաղաքականություն» ամսագրում լույս է տեսել «Ադրբեջանի ռազմավարության հիմնական գերակայությունները Կասպից տարածաշրջանում» հոդվածը, որտեղ մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի ռազմականացումը թելադրված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնց թվում գլխավորը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է: Սակայն, ռիսկ գոյություն ունի, որ ռազմական ներուժի աճը խախտում է զինված ուժերի բալանսը Կովկասում»: Հոդվածում ասվում է նաև. «Մեծ է նաև պատասխան քայլերի հավանականությունը ինչպես կովկասյան, այնպես էլ մերձկասպյան պետությունների կողմից»:
Հոդվածում ասվում է, որ շուտով կսկսվի Կասպից ծովում ՌԾՈւ ռազմակայանի կառուցումը ՆԱՏՕ-ի չափանիշներով: