12 փետրվարի 2013 - 16:51 AMT
Էրդողանը մեղադրում է ԵՄ-ին ահաբեկչության հարցում անգործության մեջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրամիության երկրներին ահաբեկչության հարցում անգործության մեջ, հայտնում է TRT Haber-ը:

Ըստ հեռուստաալիքի, Էրդողանը հայտարարել է, թե ԵՄ-ն որոշ կազմակերպություններ, այդ թվում ՔԱԿ-ը, ահաբեկչական է ճանաչել, սակայն ոչինչ չի անում Թուրքիայում ահաբեկչության հարցը լուծելու համար: «Թուրքիայում ահաբեկչության մեջ մեղադրվող շուրջ 400 մարդ Գերմանիայի տարածքում է գտնվում և նրանց արտահանձնելու հարցը միշտ հետաձգվում է»,-ասել է Էրդողանը: