Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը խորհուրդ է տվել հանել ըմբշամարտը 2020թ. ամառային ՕԽ ծրագրից: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը նշել է, որ նման լուրեր կային դեռ 2008թ. Պեկինի Օլիմպիադայի ժամանակներից:
«Այն ժամանակ խոսքը գնում էր ազատ ոճի ըմբշամարտի մասին, բայց դա տեղի չունեցավ: Կարծում եմ, որ այժմ էլ այդպիսի որոշում չի կայացվի, քանի որ ԱՄՆ-ն ու եվրոպական շատ երկրներ լավ ավանդույթներ ունեն այդ մարզաձևում և թույլ չեն տա հանել այն Օլիմպիական խաղերի ծրագրից»,-ասել է Ենոքյանը:
Ըստ նրա, հնարավոր է, որ մեդալների 18 հավաքածուներից խաղարկվեն միայն 10-ը, սակայն, հազիվ թե ըմբշամարտն ընդհանրապես հանեն Օլիմպիադայի ծրագրից: