12 փետրվարի 2013 - 17:03 AMT
Հենրիխ Մխիթարյան. Մենք շատ լուրջ ենք պատրաստվել «Բորուսիայի» հետ խաղին

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ ասել է, որ նրանք շատ լուրջ են պատրաստվել:

«Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հանդիպումն անցնի բարձր մակարդակով և խաղանք այնպես, ինչպես դա ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչը»,-խոստովանել է Մխիթարյանը:

Ըստ Մխիթարյանի, «Բորուսիայի» խաղերը ցույց են տալիս, որ թիմում կազմակերպված կարգապահություն կա, հայտնում է ուկրաինական թիմի պաշտոնական կայքը:

«Շախտյորի» և Բորուսիայի» առաջին խաղը տեղի կունենա Դոնեցկում փետրվարի 13-ին: