ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մոտ, ով արդեն 24 օր է հացադուլ է անում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նախարարն ասաց, որ իրենք ուժեղացրել են հսկողությունը թեկնածուի մոտ, շտաբօգնության վերակենդանացման մասնագետներն անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղում միջոցառումներ կձեռնարկեն:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հրաժարվում է Առողջապահության նախարարության հետ համագործակցելուց, քանի որ թեկնածուի խոսքով, Հանրապետական կուսակցության ներկյացուցիչները իր հացադուլը համարում են շոու:
Դերենիկ Դումանյանը չցանկացավ այս հայտարարությունը մեկնաբանել, քանի որ ինքը բժշկական մասով է փորձում ապահովել նրա առողջությունը: «Ամեն դեպքում կարծում եմ, որ մենք պատրաստ կլինենք նաև չնախատեսված իրավիճակներին»,- ասաց նախարարը: