Վենեսուելայի հեռուստատեսությունը եթերում ցուցադրել է Ուգո Չավեսի լուսանկարը, որը տառապում է քաղցկեղով և բուժում է անցնում Կուբայում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Սա նախագահի առաջին լուսանկարն է նախորդ տարվա դեկտեմբերին տարած վիրահատությունից հետո:
Լուսանկարում ժպտացող Չավեսը իր դուստրերով է շրջապատված և թերթ է կարդում: Լուսանկարն արվել է Հավանայում փետրվարի 14-ին: