16 փետրվարի 2013 - 10:26 AMT
Սելիմի լեռնանցքը փակ է

Այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 08.30-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է: Հայաստանի ԱԻ նախարարությունից հայտնում են, որ փակ է Սելիմի լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: