18 փետրվարի 2013 - 11:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ր. Հովհաննիսյանը քվեարկեց, հետո ասաց, որ կնիքները անձեռոցիկով հնարավոր է ջնջել

Առավոտյան ժամը 11:00-ին Նորք–Մարաշի 157 դպրոցում գտնվող 10/06 տեղամասում քվեարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Քվեարկել եմ երկրի զարգացման և առաջընթացի համար»,-ասաց թեկնածուն քվեարկությունից հետո, այնուհետև անդրադարձավ այս ընտրություններին վերաբերող մի քանի տեխնիկական հարցերի, մասնավորապես, թեկնածուն հայտարարեց, որ թանաքը, որը դրվում է անձնագրերում, հնարավոր է հեռանել անձեռոցիկի միջոցով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել են 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հավհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ